ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան կապակցությամբ։
«Մեծ ցավով տեղեկացա մեր գործընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին: Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մհերի ընտանիքին, ընկերներին և բոլոր մտերիմներին»։