Խորը ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհները, որից տուժել են նաև բազմաթիվ ամերիկահայեր․ ԱՄՆ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը սոցցանցում գրառում է արել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կործանարար հրդեհների հետևանքների կապակցությամբ․

«Խորը ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆորնիայում, որտեղ այս ողբերգական աղետից տուժել են նաև բազմաթիվ ամերիկահայեր։

Ես աղոթում եմ այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց տներն ու ապրուստի միջոցները, ես աղոթում եմ նրանց համար, ովքեր անհամբեր սպասում են լուրերի իրենց հարազատներից։

Համերաշխության ջերմ խոսքերի համար շնորհակալ եմ ՀՀ կառավարությանն ու այն հայաստանցիներին, որոնք իրենց մտահոգությունն են կիսել մեզ հետ»,- գրել է ԱՄՆ դեսպանը։




Լրահոս