«Եկել է վրեժի ժամանակը»․ Արման Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգաման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը խոսել է նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ առաջիկա մենամարտի մասին, գրում է Armsport.am:

«Սա ինձ համար կարևոր վրեժ է։ Ես կհաղթեմ նրան և կդառնամ չեմպիոն։ Ես մեկ պարտություն ունեմ UFC-ում, այն էլ Իսլամից։ Եվ հիմա եկել է հաշվեհարդար տեսնելու ժամանակը։ Դա կլինի իմ գիշերը, ցանկանում եմ գոտիս վերցնել ու գնալ տուն»,- ​​ասուլիսում նշել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ մարզիկների միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 19-ին, Երևանի ժամանակով 07։00-ին UFC 311 մրցաշարում։ Առաջին մենամարտն ավարտվել է Մախաչևի հաղթանակով։ Մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում։




Լրահոս