Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, արդարացում չունի. Արոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը անդրադարձել է Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ, շինծու «դատավարությանը»:

«Ես Ռուբենին անձամբ ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա մարդկությանը միավորելու և կրթության միջոցով համաշխարհային խաղաղություն բերելու երազանքն էր առաջ մղում։ Այն, ինչին նա բախվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ծաղր է արդարության նկատմամբ և արդարացում չունի»,- գրել է Արոնյանը։




Լրահոս