ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այլևս չի առաջադրվի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
Օրերս նա հայտարարեց, որ որոշում է կայացրել՝ չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 8 տարի նախագահելուց հետո։
Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ Կարծում եմ ժամանակն է (կամ մի բան էլ ուշացած), որ լինեն նոր դեմքեր, նոր ծրագրերով»,-գրել է Ռոստոմյանը։
Ըստ սպորտի ոլորտում շրջանառվող լուրերի, այս հայտարարության արմատները խորն են, իշխանությունները Հրաչյա Ռոստոմյանին թույլ չեն տվել առաջադրվել այդ պաշտոնում, քանի որ նպատակ ունեն Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կարգել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։
Հավելենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Արայիկ Հարությունյանը հանձնարարել է Ֆեդերացիայի հետ կապված ներքին փաստաթղթեր հավաքել, որպիսի հասկանա, թե մինչև այս ժամանակահատվածը Հրաչյա Ռոստոմյանն ինչպես է ղեկավարել Ֆեդերացիան, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել։
Հարկ է նշել, որ այսօր կայանալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները, որտեղ ստիպել են, որ Ռոստոմյանը չառաջադրվի։
ArmLur.am-ի հարցերին ի պատասխան Կառավարությունից խոստացան մի փոքր ուշ պատասխանել, իսկ Հրաչյա Ռոստոմյանը ծիծաղելով չհամաձայնեց իմ պնդումներին, ավելին նշեց, որ առաջին անգամ է լսում այս մասին։
Մանրամասները՝ տեսանյությում
Էմմա Միքայելյան