Ինչպե՞ս 6 տարում հարստացավ Տիգրան Սարգսյանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ 6 տարի առաջ, երբ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրեց Տիգրան Սարգսյանը, 2008 նա իր անձնական հաշիվներում ուներ 17 միլիոն 247 հազար դրամ և 22 հազար դոլար:

2013 թվականին նրա ունեցվածքը հասել է աստղաբաշխական թվերի: Տ. Սարգսյանի հաշիվներին կա 12 մլն դրամ, իսկ ունեցած 22 հազար ԱՄՆ դոլարը դարձել է 987 հազար դոլար:

Ըստ պաշտոնական տվյալների, վարչապետ Տիգրան Սարգսյանը այսքան ունեցվածքը կուտակել է 4 մլն 361 հազար դրամ աշխատավարձ ստանալով: Բացի աշխատավարձից նա տարեկան 220 հազար դրամ դասախոսական աշխատանքի համար գումար է ստանում:

Ուշագրավն այն է, որ ՀՀ վարչապետը իր պաշտոնավարման 6 տարիներին հասցրել է անթիվ անհամար գումարներ ներդնել բանկերում, որոնցից ստանում է շուրջ 45,7 մլն դրամ:

Սրանք միայն պաշտոնական թվերն են, որոնցից բացի, բնականաբար, կան այլ գործարքներ, որոնց մասին չի խոսվում:

armlur.am-ը բացահայտեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ունեցվածքի մի մասը, որը այսօրա դրությամբ հսկայական գումարներ է բերում նրան:

Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին գտնվող այս ջերմատնային ցանցը, ըստ շրջակայքի բնակիչների, հենց Տիգրան Սարգսյանի սեփականությունն է՝ գուցեև ուրիշի անունով:

Վերը թվարկված ֆինանսական կտրուկ աճից հետո, թերևս որեէ մեկի մոտ հարց չի առաջանա, թե ինչ գումարներով է նա գնել  այս ջերմոցները:

Առաջիկայում armlur.am -ը կհրապարակի նրա ունեցվածքի մասին վկայող այլ փաստեր ևս:

IMG_4336

IMG_4337

IMG_4338

IMG_4341

IMG_4342

IMG_4344

IMG_4345

IMG_4346

IMG_4347

IMG_4348

IMG_4349

IMG_4351

IMG_4352

IMG_4356

IMG_4357

IMG_4358

IMG_4359

IMG_4361

IMG_4362

IMG_4363

IMG_4365

IMG_4368




Լրահոս