ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրային տրանսպորտի թանկացումն անհիմն է. Պիպոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը հայտարարեց, որ տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով։

Հրավիրված ասուլիսին Պիպոյանը նշեց, թե երեկ Փաշինյանի կինը կրթվելը նորաձև է արշավի շրջանակում գրել էր, որ արշավի նպատակն է սովորել տասնամյակներով տեղում չդոփել և 2013թ.-ի հաշվարկներով չառաջնորդվել 2025 թվականին՝ 12 տարի անց։

«Այո՛, ես համաձայն եմ, չի կարելի առաջնորդվել 2013թ.-ի հաշվարկներով միայն։ Հիմա ես հրապարակում եմ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը՝ ինչ հիմքով է թանկացվել տրանսպորտը։ Տրանսպորտի ոլորտում ծախսերի հաշվարկի բաղադրիչների համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի 24.09.2013թ.-ի  H4721A որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից հաստատված չափորոշիչները Երևան քաղաքում ավտոբուսի ուղևորափոխադրումների ծախսերի հաշվարկի հիմնավորումը, որի մասով կիրառվել է 2013-2024թթ.-ի ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկված գնաճի միջինացված ցուցանիշ»,-իր հարցման պատասխանը ներկայացրեց Պիպոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս