Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.024 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 400.83 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 396 դրամ է, վաճառքը՝ 400։

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 407.05 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը` 420.25։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 412 դրամ է, վաճառքը՝ 416։

Ռուբլու առքն էլ կազմում է 3.85 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.17 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 3.9 և վաճառվում 4 դրամով։




Լրահոս