ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի հաղորդավար Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ հակակոռուպցիոն դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Քննչական կոմիտեի՝ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը հակակոռուպցիոն դատարանում է:

Այդ գործով նախկին նախարարից բացի մեղադրյալի աթոռին է նաեւ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, որը հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է:

Այսօր հերթական դատական նիստն էր եւ դատարան եկավ նաև հայտնի հաղորդավարուհու սկեսրայրը, որը գործով մեղադրյալ է, սակայն նկատենք, որ նրա ընկերությա աշխատակիցներից Ալեն Սիմոնյանի եղբոր կինն՝ Անի Գեւորգյանը, մեղադրյալի կարգավիճակ ուներ, սակայն ընդունել է մեղքը ու գործուն զղջալու հիմքով նրա քրեական գործը կարճվել է։

Իսկ ինչ էր պարզել նախաքննական մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով, քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։ Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ՝ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ՝ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով ընկերությանը հեռացնել մրցույթից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս