ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 300 հազար դրամ, գազօջախ, տիկնիկայինի տոմս. պետության աջակցությունը՝ Արեշի պայթյունից տուժածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի փետրվարի 5-ին, առավոտյան ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել էին բնակելի տներ:

Պայթյունի հետևանքով կար 2 զոհ և 2 վիրավոր, նրանցից մեկն օրեր անց ևս հիվանդանոցում մահացել էր:

Ողբերգական դեպքից անցել է 1 տարի, սակայն փլուզված տների բնակիչների խնդիրները դեռևս չեն լուծվել, նրանցից ոմանք ապրում են վարձակալած տներում, բարեկամների տանը, ոմանք էլ միջոցներ չունենալու պատճառով շարունակում են ապրել կիսաքանդված տներում:

ArmLur․am լրատվականը եղել է դեպքի վայրում, զրուցել բնակիչների հետ, ովքեր նշում են, որ պետության կողմից աջակցություն գրեթե չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Ներկարարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս