Հայտնի են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնության հաղթողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջերմուկում ավարտվեց փետրվարի 1-ից 6-ը անցկացված Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնությունը:

9 խաղափուլից հետո տղամարդկանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝

1-ին տեղ՝ Գագիկ Նավոյան՝ 9 միավոր (Երևան)
2-րդ տեղ՝ Վոլոդյա Թորոսյան՝ 7.5 միավոր (Շիրակ)
3-րդ տեղ՝ Մարկ Բասենցյան՝ 7 միավոր (Լոռի)

Կանանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝

1-ին տեղ՝ Մարիամ Խաչատրյան՝ 8.5 միավոր (Աբովյան)
2-րդ տեղ՝ Աննա Խաչատրյան՝ 7 միավոր (Երևան)
3-րդ տեղ՝ Աստղիկ Հակոբյան՝ 7 միավոր (Արմավիր):




Լրահոս