![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/c5a4b8ffbde263ec90048552347192a7311856f4.jpeg)
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․
«Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը։ Երևանի քաղաքապետարանը գործընթացը գործնական փուլ է տեղափոխել, և 2022 թվականից սկսած՝ հողի սեփականության ակտերի հիման վրա արդեն 96 որոշում է կայացվել։
Այսօր թաղամասի բնակիչները փակել են ճանապարհը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունները։ Խնդրի քննարկման նպատակով դեռևս հունվարին Երևանի քաղաքապետը հանդիպել է բնակիչների հետ, նախորդ շաբաթ նրանց ընդունել է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ով նաև այս չորեքշաբթի կրկին կընդունի նրանց։
Քաղաքային իշխանությունները պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակում շարունակել աշխատանքները՝ հարցի հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար»։