![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/default-2.jpg)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 35, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23, թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, սառը զենքի հայտնաբերման՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, խուլիգանության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 2-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, փաստաթուղթ կեղծելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, հանցանք կատարած անձին աջակցելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթի հափշտակության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և դատավարական փաստաթղթեր կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։