![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/67a97625c8c94.webp)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է իր վարչակազմին դադարեցնել 1 ցենտանոց մետաղադրամների թողարկումը:
«Շատ երկար ժամանակ Միացյալ Նահանգները մետաղադրամներ է հատել, որոնք մեզ բառացիորեն ավելի քան 2 ցենտ են արժեցել: Սա վատնում է: Ես հանձնարարել եմ ֆինանսների նախարարին դադարեցնել նոր մետաղադրամների արտադրությունը: Եկեք ազատվենք մեր մեծ երկրի բյուջեի ոչ պետքական ծախսերից», – գրել է Թրամփը իր Truth սոցիալական ցանցում:
2024 ֆինանսական տարում ԱՄՆ դրամահատարանը իր տարեկան հաշվետվության մեջ նշել է, որ մեկ մետաղադրամի թողարկումն ու բաշխումն արժենում է մոտ 3,7 ցենտ, ինչը 20%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Պատճառը մետաղների, այդ թվում՝ ցինկի ու պղնձի թանկացումն է, որոնք օգտագործվում են մետաղադրամների թողարկման համար։