![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_5867434211697342219_y.jpg)
Թող Շահրամանյանը պատմի՝ ինքը ոնց է ախրանիկներով կարողացել Արցախից դուրս գալ, իսկ մնացած գործընկերները չեն կարողացել»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։
«Եվ հետո, եթե ինքն ինձ հարց ունի ԱԺ-ում նամակների բաժին կա, կարող է դիմել, և ես կքննարկեմ և միգուցե կարող է և պատասխանեմ»,– ասել է ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը երեկ արցախցի լրագրողին մեղադրում էր, որ չեն մնացել Արցախում ու կռվել: Իսկ այսօր Արցախի նախագահը հայտարարություն տարածեց՝ Ալեն Սիմոնյանից պահանջելով ներողություն խնդրել արցախցիներից նախորդիվ արված հայտարարության համար։
Մանրամասները՝ տեսանյութում։