ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ «Սիրում եմ»․ երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել սիրո տոներին ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 11-ին՝ Սիրո տոներին ընդառաջ, երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրեց իր նոր՝ «Սիրում եմ» աշխատանքը, որն առաջինը դիտելու հնարավորություն ունեցան տեսահոլովակի առիթով կազմակերպած փակ դիտման հյուրերը:

«Ես ու Սերժոն դեռ տարիներ առաջ ցանկանում էինք Ապո Սարգսյանի «Սիրտս խփում է» երգը նոր շնչով ներկայացնել: Առհասարակ, ռետրո ծրագիր ներկայացնելու միտք ունենք: Ոչ միայն այս երգը, այլ նաեւ մտադրություն ունեինք ռետրո ծրագիր իրականացնել «Դաշտերով» նախագծից հետո: Սերժոն «Դաշտերով» ալբոմի հեղինակն է ու գործիքավորել է «Դաշտերով», «Նինո», «Ղափամա» եւ այլ ստեղծագործություններ, որոնք իմ եւ Արամ Mp3-ի կատարմամբ առաջատար էին ու իսկապես շատ էին սիրվել հանրության կողմից: Մինչ այդ էլ Սերժոյի հետ նոր ոճով «Արի յար» ու «Հարս» տեսահոլովակներն էինք նկարահանել: Վստահ եմ՝ կրկին փոխելու ենք Հայաստանի երաժշտական ռիթմը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Մուկուչյանը:

Իվետան խոստովանեց, որ ռիսկային քայլի էր գնացել, քանի որ վստահել էր հանրության համար ոչ հայտնի ռեժիսորի՝ Ալբերտ Սարգսյանի, սակայն վերջինս լիովին իրականցրել է իր առջև դրված բոլոր խնդիրները՝ ստանալով ֆիլմ հիշեցնող համարձակ ու վառ տեսահոլովակ: Ի դեպ, Ալբերտը նաև բեմադրող օպերատորն է:

Հավելենք, որ երաժշտական պրոդյուսերը Սերժոն է: Ռեժիսոն ու օպերատորը Ալբերտ Սարգսյանը: Նախագծի դիզայները Ալբերտ Գրիգորյանն է, մոնտաժն ու գունամշակումն իրականացրել է Տիգրան Վանյանը: Խորեոգրաֆիայի հեղինակներըը Աիդա Սիմոնն ու Հասմիկ Թանգյանն են: Պրոդյուսերը Ալեքսանդր Մհերյանն է:

Աննա Սրապիոնյան

 




Լրահոս