ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ փաստաթուղթ չի տալիս, պատրաստ ենք գնալ բոլոր փաստաթուղթ չտվողների հետևից. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առուվաճառքի գործունեություն ծավալող, շրջանառության հարկով աշխատող քաղաքացիների մասով վիճակագրություն, ըստ որի՝ այդ ոլորտում շրջանառության հարկ վճարողների 61,7 տոկոսը տարեկան ցույց է տալիս մինչև 10 մլն դրամի շրջանառություն:

«Եթե մենք վերցնենք, որ 10 միլիոն է հենց, բայց պարզ է, որ 10 միլիոն չէ, 10 միլիոնի հաշվարկով ստացվում է, որ օրը մոտավորապես 27 հազար դրամի առևտուր են անում մեր սիրելի հայրենակիցները»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս դեպքում նրանք տնտեսագիտական առումով պետք է որ գոյություն չունենային, քանի որ տարվա ընթացքում վճարում են 500 հազար դրամ հարկ:




Լրահոս