![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_2025-02-12_17-37-39.jpg-1.webp)
Հրաչիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ։
Հրաչիկ Մհերի Պողոսյանի կենսագրությունը
Ծնվել է 1986թ. փետրվարի 22-ին, Լոռու մարզի, Սպիտակ քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2023-2025թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,
2021-2023թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ,
2015-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,
2014-2015թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
IX-XII.2014թ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի ավագ քննիչ,
2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչ,
2012-2013թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի քննիչ:
Կրթություն
2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: