
Փետրվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Անիի, Արթիկի, Ապարանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: