ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տասնյակ բեռնատարեր կանգնած են Ջերմուկի հատվածում. ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական ցանցերում տարածվում է մի տեսանյութ, որում Ջերմուկից դեպի Սյունիք գնացող ավտոճանապարհին կանգնած են տասնյակ բեռնատարեր, որոնց թույլ չեն տալիս գնալ Սյունիք։

Հասկանալու համար, թե ինչումն է կայանում խնդիրը, ինչու բեռնատար մեքենաներին թույլ չեն տալիս մուտք գործել Սյունիք, ArmLur.am-ը կապ է հաստատել Ջերմուկի համայնքապետարանի հետ։

Ջերմուկի համայնքապետարանից ArmLur.am-ին փոխանցեցին, որ Զանգեր կոչվող հատվածում բուք է և ճանապարհն անանցանելի է։

Համայնքապետարանից նաև փոխանցեցին, որ ավտոճանապարհը շուտով կբացվի, և բացվելու դեպքում բեռնատար մեքենաները կարող են շարունակել իրենց ճանապարհը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս