ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարեն Սարուխանյանի և Էմմա Պալյանի միջև սև կատու է անցել․ Գյումրիում ՔՊ-ականները հաշիվ են պարզել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ գյումրեցի ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանի և Էմմա Պալյանի միջև սև կատու է անցել։

Պատճառն էլ եղել է Էմմա Պալյանի մտերմությունը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Էմմա Պալյանը, որը մշտապես մտերիմ հարաբերություններ է ունեցել Կարեն Սարուխանյանի հետ, ում միջոցով, ի դեպ, հայտնվել է խորհրդարանում, կտրուկ երես է թեքել Սարուխանյանից։

Հիշեցնենք՝ Էմմա Պալյանը եղել է Կարեն Սարուխանյանի օգնականը, այն ժամանակ երբ վերջինս Շիրակի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում։ Էմմա Պալյանը մշտապես լուսանկարներ է հրապարակել Կարեն Սարուխանյանի հետ՝ ցույց տալու նրա հետ մտերմությունը։ Գյումրիում նոյեմբերին անցկացված փրայմերիզի ժամանակ էլ իր աջակցությունն էր հայտնել Սարուխանյանին։

Բայց արի ու տես, որ հիմա իրավիճակ է փոխվել։

Մարզպետ ընտրվելուց հետո Պալյանը որոշել է մտերմանալ Դավիթ Առուշանյանի հետ, որի հետ նախկինում ջերմ հարաբերություններ չի ուեցել։

Էմմա Պալյանի այս քայլը Կարեն Սարուխանյանը չի մարսել, ու, ինչպես գյումրիից են ArmLur.am-ին պատմում, բանը հասել է նրան, որ գնացել է Էմմա Պալյանի տուն, բայց Կարեն Սարուխանյանի հետ հաշիվ պարզելու են դուրս եկել Էմմա Պալյանի ամուսինը և եղբայրը՝ Հայկ Պալյանը, որը օրեր առաջ աչքի ընկավ իր՝ արցախցիների նկատմամբ ատելություն տարածող գրառմամբ։

ArmLur.am-ին փոխանցած տեղեկությունների համաձայն՝ իրավիճակը բավականին թեժ է եղել, անգամ վիճաբանություն է եղեկ Կարեն Սարուխանյանի և Էմմա Պալյանի ամուսնու ու եղբոր միջև։

Նշենք, որ Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկ Պալյանը, ԱԺ-ում Կարեն Սարուխանյանի օգնականի պաշտոնն է զբաղեցնում։

ArmLur.am-ը մեկնաբանություն ստանալու համար դիմել է ՔՊ-ական երկու պատգամավորներին։

Էմմա Պալյանը նշեց, թե տեղեկությունը ճշմարտության հետ առնչություն չունի, իսկ Կարեն Սարուխանյանի հետ ընկերական և գործնական հարաբերություններ ունի։

Կարեն Սարուխանյանն էլ իր հերթին նշեց, որ միջադեպ չի եղել, հիանալի հարաբերություններ ունի Էմմա Պալյանի հետ և՛ որպես ընկեր, և՛ որպես գործընկեր։

Չնայած ՔՊ-ական պատգամավորների պնդումներին՝ նրանց սոցիալական ցանցերից էլ երևում է, որ նախկին մտերիմ պատգամավորների հարաբերություններն այլևս առաջվանը չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս