
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հասմիկ Սահակյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Վանաձոր ք․)։ Հայտնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
– արտադրական շինության կառուցվածքը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոքսայնության հնարավորությունը,
– սարքավորված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով,
– ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
– սահմանված չի եղել արտադրական շինության, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն։
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։