
Փետրվարի 23-ի երեկոյան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մեքենա։ Պարզվել է՝ մայրաքաղաքի բնակիչ 32-ամյա վարորդը վարորդական իրավունքի վկայականից զրկված է և գտնվում է ոչ սթափ վիճակում: Հայտնում են Ոստիկանությունից:
Պարեկների բանավոր պահանջով նա մեքենայից ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրացան՝ փամփուշտներով, ինչպես նաև 7.62 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգների փամփշտատուփեր՝ 80 փամփուշտով և դանակ։
30-ամյա ուղևորը ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացան, փամփուշտներ և գաղտնի փականով դանակ:
Տղամարդիկ մեքենայով հանդերձ ներկայացվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։