
Քննչական կոմիտեի նախագահը Փաշինյանի հետ սելֆի արած քննիչին նոր պաշտոնի է տեղափոխել, ինչը դժգոհության պատճառ է դարձել:
Բանն այն է, որ կոմիտեի նախասգահ Արթուր Պողոսյանը Կամո Սահակյանին նշանակել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ ազատելով Կոմիտեի հատուկ հանձնարարություններով, գլխավոր վարչության պետի պաշտոնից:
ArmLur.am-ին հասած լուրերի այս պաշտոնները հավասարազոր պաշտոններ են, սակայն Քննչական կոմիտեում հանգամանքը համարել են պաշտոնի իջեցում, քանի որ մի ողջ ստորաբաժանման պետի պաշտոնից Սահակյանը տեղափոխվել է նշանակվելով մեկ այլ վարչության պետի տեղակալ:
Ինչից է դժգոհ Արթուր Պողոսյանը, որ Կամո Սահակյանին այլ պաշտոի է տարել, թե նրա գործունեության մասով այլ բացահայտումներ կան: Ի պատասխան Կոմիտեից հայտնեցին, որ կադրային փոփոխություններ են և դեռ ավելին Արթուր Պողոսյանը շնորհավորել է նաև Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նախկին պետ Կամո Սահակյանին՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և կարևորել է այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ Կամո Սահակյանը հայտնի դարձավ 2020 թվականի հունվարի 15-ին պաշտոնատար անձանց գաղտնալսման գործով: Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր Կոմիտե՝ հարցաքննության, որտեղ քննիչ Կամո Սահակյանի հետ սելֆի էր արել:
Քնար Մանուկյան