
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Երևան՝ հայ-ռուսական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար։
Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ-ն ևս այցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է․
«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: