
iPhone ապրանքանիշի շուրջ պտտվող նորությունները շատ կարճ ժամանակում են տարածվում: Սա բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ տեխնոլոգիական գաջեթներից մեկն է, և բոլորն ուզում են իմանալ, թե ինչ է սպասվում հաջորդիվ: Հենց այս հետաքրքրությունը ավելի ակտիվ պահելու նպատակով կազմակերպությունը գաղտնիություն է պահում և տեղեկատվության հարցում բավական ժլատ է, սակայն ապահովում է դրանց արտահոսքը:
Հետաքրքրական էր օրինակ այն, որ iPhone 16-ի շուկայում հայտնվելուց առաջ արդեն արտահոք էր եղել iPhone 17-ի վերաբերյալ: Սակայն, քանի որ Apple-ը պաշտոնապես ոչինչ չի հայտարարել դժվար է գուշակել, թե երբ վաճառքի կհանվի iPhone 17-ը, սակայն կարելի է ենթադրել, որ այն շուկայում կհայտնվի սեպտեմբերի 9-ին. սովորության համաձայն հենց սեպտեմբերի 2-րդ շաբաթվա երեքշաբթի օրն է կազմակերպությունը վաճառքի հանում նոր մոդելները:
Հ. Բ.