
Գյումրիի ավագանու մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 112 160 անձ, այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած 921 անձ, ինչպես նաև 2206 օտարերկրա պետության քաղաքացի, ովքեր մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում Գյումրի համայնքում, հայտնում են ՆԳՆ-ից։
Ընտրողների նախնական ցուցակը, ըստ ընտրական տեղամասերի, ներբեռնելու հնարավորությամբ ՆԳՆ կայքում կտեղադրվի քվեարկությունից 20 օր առաջ՝ մարտի 10-ին, իսկ վերջնական ցուցակը կհրապարակվի քվեարկության օրվանից 7 օր առաջ՝ մարտի 23-ին։