
Նիկոլ Փաշինյանն այսօր կգնա խորհրդարան։ Փաշինյանը և գործադիրի անդամները փակ հանդիպում կունենան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ ԱԺ հերթական նստաշրջանից առաջ, որը մեկնարկելու է հաջորդ շաբաթ, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները քննարկելու են առաջիկա անելիքները, Գյումրի և Փարաքար համայնքների՝ մարտին սպասվող ընտրությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև արտաքին քաղաքական հարցեր։
Նշենք, որ հանդիպման նախաձեռնությունը ՔՊ խմբակցության պատգամավորներինն է։ Ինչպես ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, իշխանական պատգամավորները արդեն տևական ժամանակ է՝ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը, քանի որ արտաքին քաղաքական և ներկուսակցական մի շարք հարցեր կան քննարկելու։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան