Ալեն Սիմոնյանի թե’ ընտանիքի անդամները, թե’ աշխատակիցները «գրավել են» ՔՊ-ն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ալեն Սիմոնյանի ոչ միայն ընտանիքի անդամները, այլ նաեւ աշխատակիցները «գրավել են» ՔՊ-ն:

Ինչպես ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, Ալեն Սիմոնյանի մայրը՝ Մարինա Հովհաննիսյանը, եւ եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, փետրվարի 24-ին մասնակցել էին Կենտրոն տարածքային կառույցի խորհրդի նիստին: ՔՊ-ից մեզ հայտնել էին, որ Ալեն Սիմոնյանի մայրը ՔՊ առաջին համագումարից դեռ կուսակցության անդամ է, իսկ եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, 2024 թվականից է ՔՊ կուսակցությանն անդամագրվել։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ոչ միայն Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամները, այլ նաեւ աշխատակիցներն են մասնակցում ՔՊ նիստերին: Երեկ ՔՊ նախաձեռնող նիստին մասնակցել է նաեւ Ալեն Սիմոնյանի любимчик-ներից՝ նրա խորհրդական Աշխեն Հայրապետյանը, ով գրեթե բոլոր գործուղումներին ուղեկցում է Սիմոնյանին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս