Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարը՝  համացանցից

 

«Մաթեմատիկա 1» դասագիրք-տետրում, որը նախատեսված է 12-ամյա հանրակրթական դպրոցի առաջին դասարանի առաջին կիսամյակի համար, վարժություններից մեկում կանաչ եւ դեղին գույները սխալ են նշել.  կանաչ գույնի վրա գրված է դեղին, իսկ դեղինի վրա՝ կանաչ։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ո՞ր ավանդները չեն երաշխավորվում:

Հասմիկ Հակոբյան (38 տարեկան, օպերատոր)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ չի երաշխավորվում այն ավանդը, որը

ա) պատկանում է տվյալ բանկի ղեկավարին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին.

բ) պատկանում է տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին.

գ) որի սեփականատերը (համասեփականատերը) հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից.

դ) օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ դրա սեփականատերը հակառակը չի ապացուցել.

ե) տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ դրամային ավանդների երաշխավորման առավելագույն մեծությունը 16 մլն դրամ է, իսկ արտարժութային ավանդների երաշխավորման առավելագույն մեծությունը՝ 7 մլն դրամ։

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչո՞ւ են քահանաները ծառայում բանակում: Մի՞թե Եկեղեցին պատերազմն օրհնում է:

Անուշիկ Հայրապետյան (40 տարեկան, տնտեսագետ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.  Բանակը, նախեւառաջ քաղաքացիական հասարակությունից տարբերվող յուրահատուկ կառույց է` հիմնված խիստ, անվերապահ հնազանդության վրա: Տիրոջ մոտ եկած հարյուրապետն ասաց Նրան. «…քանի որ ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ, ինձ ենթակա զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, եւ մի ուրիշին, թե՝ ե՛կ, եւ գալիս է. եւ իմ ծառային, թե՝ արա՛ այս, եւ անում է» (Մատթ. 8.9)։

Բանակում, ինչպես վանքում, գործում է սեփական կամքից հրաժարվելով՝ հրամանատարին անվերապահ հնազանդության օրենքը: Թեեւ զինվորը «շախմատի ֆիգուրի» պես է, «սվին» կամ «թնդանոթի միս», սակայն չի դադարում անձ լինելուց, որովհետեւ ստեղծվել է Աստծո պատկերով եւ նմանությամբ:

Զինվորի, ինչպես յուրաքանչյուր անձի, ներքին ազատությունը կայանում է ճշտի եւ ստի, բարու եւ չարի, հավատարմության եւ դավաճանության միջեւ ընտրություն կատարելու բարոյական ազատության մեջ: Զինվորական ծառայությունն անհնար է պատկերացնել առանց հայրենիքի նկատմամբ սիրո, առանց զինվորականների մեջ հայրենասիրական զգացումների դաստիարակության, որոնք չեն կարող չառնչվել մերձավորի նկատմամբ սիրո հետ: Բանակային պայմաններում մարդը հատկապես սուր է զգում ծնողների, ընկերների, սիրելիի նկատմամբ կապվածությունն ու սերը: Զինվորական կոլեկտիվում սիրո լավագույն դրսեւորումներից են փոխօգնությունը, ընկերական, եղբայրական զգացումները, ենթակաների նկատմամբ հրամանատարի հայրական վերաբերմունքը:

Պատերազմի ողբերգական իրադարձությունները դրան մասնակից մարդկանց կյանքում անխուսափելիորեն ստեղծում են աններդաշնակություն, ներքին հոգեկան երկփեղկվածություն, հատկապես նրանց, ովքեր սպանել են զինվորականների կամ այլոց: Քահանան պարտավոր է օգնել զինվորին հոգեւոր-բարոյական տեսանկյունից ճիշտ գնահատել այն գործը, որն ինքն անում է, որպեսզի այն բարոյապես արդարացի եւ սուրբ գործ համարի:

 Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատ հետաքրքիր ու յուրահատուկ բացատրություն է տրված Տ. Սմբատ քահանա Սարգսյանի խոսքի մեջ։

 




Լրահոս