
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այգավանում հայտնի գազալցակայանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ի տեղեկությկուններով կան վիրավորներ, ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ։ Armlur.am-ը դեպքի վայրից բացառիկ տեսանյութ է ներկայացնում։
Հիշեցնենք, որ ՆԳՆ ՓԾ-ն հայտնել էր, որ մարտի 4-ին, ժամը 16։39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա)․ կա երկու տուժած։
Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացի հոսպիտալացվել է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյուն է տեղի ունեցել Այգավանի մոտ գտնվող բենզալցկայանում, ըստ ՆԳՆ ՓԾ-ի ունեցած նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա)։