Բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկինը՝ ծանր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացի հոսպիտալացվել է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյուն է տեղի ունեցել Այգավանի  մոտ գտնվող բենզալցկայանում, ըստ ՆԳՆ ՓԾ-ի ունեցած նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա)։




Լրահոս