Հայաստանը և Նիդերլանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանն ընդգծեց, որ այս փաստաթղթի ստորագրումը երկու երկրների հարաբերությունները բարձրացնում է նոր և պարտավորեցնող մակարդակի, որը կխթանի բազմակողմանի համագործակցությունը։

«Սա մեր հարաբերությունների զարգացման ճանապարհին պարզապես հերթական այց չէ։ Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Սա նոր հանգրվան է, որը թե՛ խորհրդանշական է, թե ՛միևնույն ժամանակ պարտավորեցնող, ուստի շնորհավորում եմ բոլորիս այս կետին հասնելու կապակցությամբ»,- ասաց Միրզոյանը։




Լրահոս