
ArmLur.am-ի հետ զրույցում Քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը խոսել է գերիների խոշտանգումների եւ իշխանության հայտարարությունների մասին:
-Ողջ համացանցը ողողված է հայ ռազմագերիների խոշտանգումների լուսանկարներով։ Հայաստանի իշխանություններն ասում են. «Մենք առաջնորդվում ենք «մի վնասիր» սկզբունքով, եւ մենք չենք բարձրաձայնում, որպեսզի չվնասենք»։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք։
-Ինչի՞ մասին չեն բարձրաձայնում, որ խոշտանգումնե՞ր կան։
Ես նույնիսկ այդ հարցի համար զարմանում եմ, որովհետեւ այս ընթացքում արդեն չկա մի մարդ, որ կասկածներ չունենա՝ արդյոք այս իշխանությունը հայկական, ազգային, պետական շահի հետ կապ ունի. իրենք կապ չունեն այդ ամենի հետ, ուրիշ ի՞նչ է պետք դա ապացուցելու համար։ Նրանք անում են բոլոր հնարավոր քայլերը, որ հասկականք՝ իրենք կապ չունեն պետականության հետ։ Մեր ճակատագիրն ու ապագան հանձնել ենք այլոց կառավարմանը։ Մենք այստեղ կառավարիչ ենք, ոչ թե ղեկավար՝ այլ կառավարիչ։ Այս մարդիկ իրենց վարքով ասում են՝ մեզ հետ հույս մի կապեք, այսինքն՝ դրանից հետո մենք սպասենք, որ իրենք պետք է սպասարկեն պետական, ազգային շա՞հ, զբաղվեն ռազմագերիների հարցո՞վ, միջազգային ատյաններում դիվանագիտական ճնշումնե՞ր անեն… ուղղակի անմտություն է։ Մեր իրավիճակն այլ է, եւ ակնկալել այլ բան, քան իրականությունն է, միամտություն կլինի։
-Նիկոլ Փաշինյանը օրերս մի հոդված հապարակեց ճանապարհների, երթուղիների վերաբերյալ, որ Հայաստանի ճանապարհներն այսուհետ բաց են Ադրբեջանի համար, եւ նրանք կարող են շարժվել Կոռնիձորով դեպի Մարգարայի անցակետ, այնուհետեւ Թուրքիա։ Եթե ադրբեջանցի վարորդները հոգեբանական խնդիր կունենան, կարող են թուրք վարորդները նրանց ուղեկցել։ Տեղյա՞կ եք այս մասին։
-Այսինքն՝ իմ ասածը հաստատեցիք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ կարող է մտահոգվել նույնիսկ ադրբեջանցի վարորդների հոգեբանական իրավիճակով եւ իրենց համար լուծումներ առաջարկել, բայց ոչ մեր ազգային շահով։ Ինչ վերաբերում է ճանապարհներ բացելուն, ապա ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք երբեք փակ չեն եղել, միշտ էլ բաց են եղել։ Ուղղակի փուլ առ փուլ գնում են դրա կիրառմանը։
-Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ վտանգներ եք տեսնում։
-Ամբողջը վտանգ է։ Որեւիցէ մեկը չի կարող ասել, որ իշխանությունը կվերահսկի սա։ Ալեն Սիմոնյանը վերջերս ասել էր՝ նույնիսկ կարող ենք նրանց անցուդարձը չխոչընդոտել, ու այն գումարը, որ պետք է անցուդարձին վճարեին, տարեվերջին կգանձվեն։ Այսինքն՝ մաքսիմալ միջամտություն չի լինելու։
Ինչպես ենք պատկերացնում, այս իշխանությանը, որ ամեն առումով խոնարհված է Ադրբեջանի առաջ, կարող է ինչ-որ ադրբեջանցի վարորդի ստուգե՞լ։ Սա բնութագրեցի մի փոքր կենցաղային մակարդակով։ Իսկ ավելի լուրջ, եթե բացվեն ճանապարհները, այսուհետեւ ադրբեջանցիները, վերոնշյալ տրամաբանությամբ, ցանկացած պահի կարող են ասել՝ դուք չեք կարողանում ապահովել մեր վարորդների անվտանգությունը, որոնք օգտվում են իրենց իրավունքներից: Հետեւաբար մե՛նք պետք է մեր ուժայիններով կարողանանք իրենց անվտանգությունն ապահովել։ Եվ դա լեգիտիմ հիմք է դառնալու, որ իրենց ուժայիններն այստեղ ե՛ւ գործողություն անեն, ե՛ւ ներկայություն ապահովեն։ Սա եղել է պատմության ողջ ընթացքում, ոչ թե տեսական մեջբերում է պարզապես, այդ թվում՝ նաեւ 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում, Գերմանիան նույն սկզբունքով է վարվել։ Սա ոչ թե մասնավոր փոքր վտանգների մասին է, այլ ամբողջությամբ վտանգ է։
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՅԱԿԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակեց Գյումրու եւ Փարաքարի ՏԻՄ ընտրությունների ընտրացուցակները։ ArmLur.am-ը ներկայացնում է, թե ովքեր են ընդգրկված ՔՊ կուսակցության ցանկում Գյումրու ընտրություններում.
Սարիկ Մինասյան – ՔՊ կուսակցություն (Գյումրի համայնքի ղեկավարի ժ/պ)
Վահագն Մկրտչյան – ՔՊ կուսակցություն (Գյումրի համայնքի տեղակալի օգնական)
Էմմա Բարսեղյան – ՔՊ կուսակցություն (Շիրակի մարզպետի աշխատակազմ)
Լեւոն Անանյան – ՔՊ կուսակցություն (ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն)
Շավարշ Արամյան – ՔՊ կուսակցություն (ՀՀ ՆԳՆ ՍՊՏԾ տնօրենի տեղակալ)
Քնարիկ Հարությունյան – ՔՊ կուսակցություն (ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ)
Հովհաննես Մանուկյան – անկուսակցական (ՀԱՊՀ ԳՄ աշխատանքի գծով փոխտնօրեն)
Էդգար Բաղդասարյան – «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցություն («ՍԷԲ» ՍՊ տնօրեն)
Գալյա Հայրապետյան – ՔՊ կուսակցություն (ԱՁ տնօրեն)
Անդրանիկ Հակոբյան- անկուսակցական:
Հարկ է նշել, որ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության ցանկը բաղկացած է 99 անձից։ Վերջին եռյակը ամփոփում են ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը եւ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե ովքեր են ընդգրկված «Հայաստանի կոմունիստական կուսակցության» ցանկում Գյումրու ընտրություններում։ Նշենք, որ կուսակցության ղեկավարը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։
Վարդան Ղուկասյան – անկուսակցական (Գյումրու նախկին քաղաքապետ)
Ավետիս Առաքելյան- անկուսակցական («Գազպրոմ Արմենիա» ճարտարագետ, չափագետ)
Լուսինե Անանյան – «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» (չի աշխատում)
Գեւորգ Ղուկասյան – անկուսակցական (չի աշխատում)
Սեդրակ Սահակյան – «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» (չի աշխատում)
Նարինե Մեսրոպյան – անկուսակցական (չի աշխատում)
Արտակ Հարությունյան – «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» (չի աշխատում)
Սամսոն Էլբակյան – անկուսակցական («Իգիթ» ընկերության առաքիչ)
Կարինե Լալազարյան – անկուսակցական (չի աշխատում)
Տիգրան Ավագյան – «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» (գյուղատնտես)
Հայաստանի կոմունիստական կուսակցության ցանկում ներառված են 33 անձ։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ