Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլի պաշտոնական կայքը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ։

Կրեմլի պաշտոնական կայքը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման և այդ կարևոր փաստաթուղթը ստորագրելու Երևանի պատրաստակամության մասին։

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինն  այդ առնչությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել և հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին՝ ի շահ հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության, կայունության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման։

ՌԴ նախագահը հավելել է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն այդ նպատակներին հասնելու համար կարող են հույս դնել ռուսական կողմի յուրաքանչյուր հնարավոր աջակցության վրա։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին հայտնել էր ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 




Լրահոս