Պետք է ազատվել այդ մեռելոցներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մտավորականներ Դավիթ Գասպարյանն ու Աբգար Ափինյանն այսօրվա մամլո ասուլիսում խոսելով իրենց սպասելիքների մասին նոր նշանակվելիք վարչապետից, ասացին, որ իր երեսը ժողովրդի կողմը դարձնի:

«Նորի գալուց առաջ գնահատական տալ նախորդ վարչապետին: Տիգրան Սարգսյանը չծառայեց իր ժողովրդին, նա իր տեղում չէր»,- ասաց  գրականագետը:

Մեկ այլ թերություն, որը մատնանշեց գրականագետ Դավիթ Գասպարյանը, այն է, որ Տիգրան Սարգսյանի օրոք երկուշաբթի օրերը մեռելոց դարձան:

«Մենք հարգում ենք մեր մահացած հարազատներին, բայց այդպես չի կարելի, դրանից պետք է հրաժարվել»,- ասաց բանախոսը` հավելելով, որ նոր վարչապետը պետք է  տնտեսությամբ զբաղվի:

Պրն Գասպարյանը, խոսելով մշակութային խնդիրների մասին, ասաց, որ Երևանն իր մշակույթով ու գիտությամբ խրված է ճահճի մեջ, և ամենևին էլ մշակութային մայրաքաղաք չէ:

Երևանի գրողների միության ղեկավար, ասուլիսի մյուս բանախոս Աբգար Ափինյանն էլ ասաց, որ  իրենց միությունը նոր կառավարության վերաբերյալ  առաջարկներ է արել Սերժ Սարգսյանին:

«Նոր կառավարությունը մասնագիտական բարձր որակ պետք է ունենա, տնտեսական աճ պետք է ապահովի ու արտագաղթի դեմն  առնի: Նշանակվելիք նախարարները պետք է  լինեն իրենց ոլորտի գիտակներ: Մշակույթի ոլորտին պետք է  տալ առաջնահերթ նշանակություն»,- եզրափակեց Ափինյանը:

Սոնա Դավթյան

 




Լրահոս