Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն աշխարհի գավաթի մրցաշարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը կմասնակցեն մարտի 18-ից 24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին, հաղորդում է ՀՄՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել էր Բաքվում։ Հայաստանի թիմը չէր մասնակցել:

Փետրվարին Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր  Դավթյանը դարձել էր ոսկե մեդալակիր հենացատկում։

Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում։




Լրահոս