
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Սաուդյան Արաբիայում մարտի 23-ին բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայի շուրջ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ԱՄՆ-ի նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը ասել է Fox News հեռուստաալիքի հետ զրույցում։
«Իհարկե, անհրաժեշտ է, որպեսզի մենք մի քանի մանրամասներ մշակենք, քննարկումը կսկսվի կիրակի օրը Ջիդայում»,- ասել է Ուիթքոֆը։
ԱՄՆ-ի նախագահի հատուկ պատվիրակը նշել է, որ ամերիկյան կողմը կներկայացնեն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։