
Այսօր ժամը 13։00-ից ՀՀ կառավարության շենքի դիմաց մեկնարկել է հերթական բողոքի ակցիան։ Այս անգամ հերթը բանկային համակարգում առկա զեղծարարություններինն է։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ բողոքի ակցիայի ընթացքում ներկայացվելու է քաղաքացիների արդարացի պահանջն ու անհանգստությունները, որոնք կապված են բանկային համակարգում տեղի ունեցող կիբերհանցագործությունների, զեղծարարությունների և անմեղ քաղաքացիների հանդեպ բանկերի կողմից դրսևորվող անհիմն պահանջների հետ։