Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է հանրապետությունում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման համար ստորագրահավաքի քարոզարշավի մեկնարկի մասին։
Թուրքիայի նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, սակայն ընդդիմությունը պնդում է արտահերթ ընտրությունների անցկացումը՝ որքան հնարավոր է շուտ։
«Վաղվանից մենք ստորագրահավաք կսկսենք քաղաքապետ Էքրեմի ազատ արձակման և արտահերթ ընտրությունների պահանջով: Ստորագրություններ կհավաքենք Թուրքիայի յուրաքանչյուր երկրորդ բնակչից և կտապալենք այս իշխանությունը»,-ասել է Օզելը Ստամբուլում կայացած հանրահավաքում՝ ի պաշտպանություն քաղաքի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։





























