Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Toyota C-HR մակնիշի ավտոմեքենան Ոստան բնակավայրում՝ երկաթգծի հարեւանությամբ, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել սյանը, ինչի հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ 1 հոգի հոսպիտալացվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվողի մահվան դեպքում ով է կազմակերպում հուղարկավորությունը:

Ալիս Մկրտչյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա Մկրտչյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ շուրջօրյա խնամքի կենտրոնում բնակվող շահառուի մահվան դեպքում, խնամքի կենտրոնի բժիշկը կամ տվյալ օրվա հերթապահ բուժքույրն այդ մասին անհապաղ տեղեկացնում է շտապ բժշկական օգնության ծառայությանը` մահն արձանագրելու, դիակը դիահերձարան տեղափոխելու եւ ոստիկանությանն իրազեկելու համար։ Մահվան մասին կազմակերպությունն անհապաղ տեղեկացնում է հանգուցյալի ընտանիքի անդամներին կամ այլ ազգականներին` հուղարկավորությունը կազմակերպելու համար։

Այն դեպքերում, երբ մահացած անձը չունի ընտանիքի անդամներ կամ այլ ազգականներ, կամ իրենք հրաժարվում են կազմակերպել հուղարկավորությունը, կամ մահվան մասին տեղեկացվելուց հետո մեկ օրացուցային օրվա ընթացքում չեն ներկայանում կազմակերպություն, հուղարկավորությունը կատարում է կազմակերպությունն օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ապահովելով անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացնելը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին` մահն օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելու համար։

ՀՀ աշխատանքի եւ  սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տուն-ինտերնատներում խնամվողներն օգտվում են քաղաքային ուղեւորատար  տրանսպորտից` անվճար, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված անվճար երթեւեկության վկայականի հիման վրա:

 

 

 

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե որն է նշխարքի իմաստը: Ուզում եմ տեղականալ՝ ինչ է իրենից ներկայացնում այն։

Գոհար Հունանյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր Եկեղեցին ունի Պատարագին օգտագործվող երկու տեսակ հաց՝ նշխար եւ մաս: Նշխարը խաչի պատկերով փոքրիկ կլոր բլիթ է, այն գործածվում է Սուրբ Հաղորդության Խորհուրդը կատարելու համար:

Ժամանակին, երբ քրիստոնյաները հավաքվում էին, պաշտամունքից հետո ունենում էին սիրո ճաշ` ագապե, նրանք նստում էին սեղանի շուրջ, յուրաքանչյուրը բերում էր ուտելիք, եւ օրհնելուց հետո բոլորը միասին ճաշակում էին ուտելիքը: Եվ կլոր լավաշի նմանվող մասը, որն այսօր Ս. Պատարագից հետո բաժանվում է հավատացյալներին, այդ սիրո ճաշի խորհրդանիշն է:

 

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ագաթանգեղոսը նշխարը հիշատակում է «Եկեղեցու օրհնյալ հաց» ձեւով։ Նշխար բառացիորեն նշանակել է կտորտանք։ Ինչպես ընդհանրական, այնպես էլ նրա անբաժանելի մաս կազմող Հայ եկեղեցին։ Նշխարը դիտվում է որպես Քրիստոսի մարմնի խորհրդանշան, քանի որ սբ. Պատարագի խորհրդի կատարման ժամանակ այն փոխակերպվում է Հիսուս Քրիստոսի մարմնին։

 




Լրահոս