Տնտեսվարողները այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացնեն։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Գնունի» շուկայի աշխատակիցները հավաքել են 50-ից ավել ստորագրություն, որպեսզի փոխանցեն կառավարությանը և այդպիսով էլ հայտնեն իրենց անհամաձայնությունը հարկերի բարձրացմանն ու ապրանքների հայտարարագրմանը։
Նշենք, որ ակցիան տեղի կունենա ժամը 11։00-ին։
Հիշեցնենք, որ այս թեմայով բազմիցս իրականացվել են բողոքի ակցիաներ տարբեր տնտեսվարողների կողմից։
Աննա Սրապիոնյան


























































































