ArmLur.am-ը տեղեկացավ, որ Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում ապրիլի 26-ից կցուցադրվեն հայկական բարձրակարգ ֆիլմեր «100+10» խորագրով, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Ֆիլմերը որոնք ներկայացվելու են, մեծ հաջողություններ են ունեցել միջազգայինն փառատոններում։ Նշենք, որ ներկայացվող ֆիլմերից որոշների հեղինակները երիտասարդ հայ կինոգործիչներ են, ովքեր ուսումնասիրել են ազգային ինքնությունը, պատերազմը և դիմադրության թեմաները։
Ֆիլմերի ցուցադրություններին հնարավոր է, որ հաջորդեն քննարկումներ։
ArmLur.am-ը նաև պարզեց, որ ցուցադրվելու է նաև արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նկարած «Թևանիկ» ֆիլմը։
Նշենք նաև, որ ֆիլմը կինոռեժիսորի առաջին լիամետրաժ էկրանավորումն է և պատմում է Արցախյան ազատամարտի մասին։
Հավելենք նաև, որ ֆիլմը ցուցադրվել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի 20-ից ավելի երկրներում, ներառյալ՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունաստանում, Լատվիայում, Լիտվայում, Շվեդիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կիպրոսում, Լիբանանում, Իրանում, Վրաստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Ավստրալիայում։
Ֆիլմը թարգմանվել է նաև 9 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, հոլանդերեն, իսպաներեն, ռումիներեն, պարսկերեն և լեհերեն։
Աննա Սրապիոնյան




























