Կառավարության կազմում կլինեն նոր դեմքեր. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ մամլո խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո  հստակ չասաց, թե որ նախարարներն են հրաժարական տալու, միայն ասաց, որ կլինեն նոր դեմքեր:

«Ինչպիսին էլ լինեն նոր դեմքերը ` ՀՀԿ-ի դերը կլինի վճռական»,- ասաց ՀՀԿ մամլո խոսնակը:

Պրն Շարմազանովի խոսքով` նոր ձևավորվելիք կառավարությունը պետք է  շարունակի նախորդ կառավարության ձեռքբերումները և ունենա նոր ձեռքբերումներ: Պետք  է իրականացնենք այնպիսի փոփոխություններ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իր մաշկի վրա զգա այն դրականը, որը պետք է»,- ասաց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է  ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի կոալիցիայի կազմի մեջ մտնելուն ` ՀՀԿ փոխնախագահը  ոչինչ չբացառեց:




Լրահոս