Armenian text to speach

Փաշինյանի գրառումը կարող է դառնալ վարույթի հիմք. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարցում ուզեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր իր սոցիալական էջում արված սենսացիոն գրառումը՝ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», կարող է ստանալ պաշտոնական արձագանք։

ArmLur.am-ը այս առիթով դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պարզաբանելու՝ արդյոք վարչապետի այս հռետորաբանությունն ընդունելի է պետական պաշտոնյայի վարքագծի տեսանկյունից։ Հանձնաժողովը խնդրել է գրավոր հարցում, որն արդեն ուղարկվել է լրատվամիջոցի կողմից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ արդեն կա հարուցված վարույթ, որի մասով եզրակացությունը հանձնաժողովը կներկայացնի մինչև օգոստոս:

Պատգամավորն ընդգծում է, որ Փաշինյանի այսօրվա վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։

Թովմասյանը շեշտում է՝ ոչ մի օրենք թույլ չի տալիս պաշտոնյային դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»։

Էմմա Միքայելյան




Լրահոս