Armenian text to speach

Մեծ Բրիտանիան արգելել է Իսրայելի կառավարության երկու անդամների մուտքը երկիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է մտցրել Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի նկատմամբ։

Այդ մասին է վկայում բրիտանական կառավարության կայքի թարմացված սև ցուցակը։

Սահմանափակող միջոցները ներառում են Միացյալ Թագավորություն մուտքի արգելք և նրանց հաշիվների սառեցում։

Ըստ Լոնդոնի՝ Սմոտրիչն ու Բեն-Գվիրը «պատասխանատվություն են կրում այնպիսի գործողություններին ներգրավելու, հրահրելու, խթանելու և/կամ աջակցելու համար, որոնք մարդու իրավունքների լուրջ խախտում են, ներառյալ Հորդանան գետի Արևմտյան ափում պաղեստինցիների դեմ կատարված ագրեսիան և բռնությունը»։




Լրահոս