Armenian text to speach

Զոհվածի հորը՝ Արա Ռոստոմյանին իրավապահները ձերբակալեցին. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Զոհվածի ծնող Արա Ռոստոմյանի տան և ավտոմեքենայի խուզարկությամբ անօրինական որևէ բան չհայտնաբերվեց։ Այս մասին գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա հայտնել է, որ Արա Ռոստոմյանը ձերբակալվեց:

Հիշեցնենք, որ Ռոստոմյանը Արբազան պայքարի աջակից է։

Ավելի վաղ ArmLur.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնում են, որ այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:




Լրահոս