Armenian text to speach

21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում որոշեց 44–օրյա պատերազմում անհայտ կորած 21 զինծառայողների ընտանիքներին եւս երկու ամիս վճարել 300 հազարական դրամ սոցիալական աջակցությունը։

Նշենք, որ աջակցության տրամադրումը դադարեցվել է ապրիլի 1–ին, այս որոշմամբ նշված ընտանիքները սոցաիալական աջակցությունը կստանան նաեւ ապրիլ և մայիս ամիսների համար։

Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ երկու ամսով երկարացվելու արդյունքում 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 12 մլն 600 հազար հազար դրամ:




Լրահոս