ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վաղը գալու է Ազգային ժողով 3 պատգամավորի վերաբերյալ խորհրդարանից համաձայնություն ստանալու։
Օրակարգում 3 պատգամավորների՝ Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցն է։
Քիչ առաջ հրապարակվեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի վերաբերյալ Աննա Վարդապետյանի կողմից Ալեն Սիմոնյանին ուղված միջնորդագիրը։
Համաձայն այս փաստաթղթի՝ ՔԿ-ն ստացել է ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլախավոր վարչության օպերլիազորի պատշաճ հաղորդումն այն մասին, որ Վազգեն Գալստանյանը, Արթուր Սարգսյանը, Մովսես Շարբաթյանը, Հայկ Շահնազարյանը, Տիգրան Թոփալյանը, Իգոր Սարգսյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2024 թվականի հուլիսից 2025 թվականի մարտի 14-ը ընկած ժամանակահատվածում նախապատրաստվել են իրականացնել ահաբեկչություն և իշխանության յուրացում։
Միջնորդագիրը՝ այստեղ։
Էմմա Միքայելյան























































































