Չինաստան մեկնած ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ում բացակայության ժամանակ կրակել էին նրա տան մոտակայքում, երեկ վերադարձել է հանրապետություն: «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում պատգամավորն ասել է, որ ինքը ոչ մի տեղ փախած չի եղել, եւ ավելին, մնալու եւ պայքարելու է մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր դառնալու համար: «Ես ուրիշների մասին չասեմ, իմ մասին ասեմ: Մեզ մոտ արդեն հստակեցված է, ես առաջադրվելու եմ»,-ասել է Ռուստամ Գասպարյանը` ի պատասխան «Ժողովուրդ»-ի այն հարցի, թե իրենց կուսակցությունում արդեն որոշված է մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ թեկնածուների ցանկը: ԵԿՄ անդամ Գասպարյանը նաեւ ասել է, որ ճանաչում է թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալված երեք ԲՀԿ-ականներին եւ կարող է ասել, որ նրանք իր վրա թմրամոլի տպավորություն չեն թողնում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ